Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի անվանական ցանկը


Ադրբեջանական զորքերը Լաչինում, 1-ը դեկտեմբերի, 2020թ․
Ադրբեջանական զորքերը Լաչինում, 1-ը դեկտեմբերի, 2020թ․

Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի անվանական ցանկը, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ լրատվամիջոցը հաղորդում է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը սկիզբ առած մարտական գործողությունների ընթացքում զոհված 50 ադրբեջանցի զինվորականներից 10-ը լեյտանանտի կոչում ունեին,17-ը՝ սերժանտի, 3-ը՝ ենթասպայի։

«Զոհերի թվում ևս18 շարքային կա», - հաղորդում է «Թուրանը»։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, երեկ և այսօր Հայաստանի հետ «սահմանին զոհված ադրբեջանցի զինծառայողների հուղարկավորություններ են տեղի ունեցել Մինգեչաուրում, Քյուրդամիրում, Շեքիում, Լենքորանում, Ջալիլաբադում, Զաքաթալայում, Օղուզում, Աղջաբեդիում, Նաֆթաչալայի, Ղուբայի և Զարդաբի շրջաններում»։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49 զոհվածի մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

XS
SM
MD
LG