Մատչելիության հղումներ

Անկարան Երևանին կրկին մեղադրում է «սահմանային սադրանքների մեջ»


«Եթե տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ենք ուզում, ապա Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից, համագործակցության ու խաղաղությանը միտված անկեղծ քայլեր անի»,- այսօր վերստին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը չէր կարող անպատասխան թողնել դրանք:

Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումները ցույց են տալիս, թե ինչքան փխրուն է իրավիճակը տարածաշրջանում:

«Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին Հայաստանը երկար ժամանակ չէր պատասխանում: Մեր խորհուրդներով, Եվրամիության միջնորդությամբ արտգործնախարարներին հանձնարարվեց աշխատանք տանել: Մյուս կողմից սահմանների ճշգրտման համար սահմանազատման հանձնաժողով ստեղծվեց», - ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, թե «չնայած սրան, Հայաստանը ժամանակ առ ժամանակ սարդանքների է գնում»:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

XS
SM
MD
LG