Մատչելիության հղումներ

Թագաժառանգ Չարլզը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր


Այսօր առավոտյան Լոնդոնի Սենթ-Ջեյմս պալատում կայացած արարողության ընթացքում Եղիսաբեթ 2-րդ թագուհու ավագ որդի արքայազն Չարլզը պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի թագավոր։ Այսուհետ նա հանդես է գալու Չարլզ 3-րդ անվան ներքո։

Դարերի վաղեմություն ունեցող ավանդույթի համաձայն այս մասին հայտարարել են, այսպես կոչված, «Գահակալության խորհրդի» անդամները։

Առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ նոր միապետի պաշտոնական հռչակման արարողությունը հեռարձակվել է հեռուստատեսության եթերում։ Արարողությանը ներկա էին կառավարության անդամները՝ նորանշանակ վարչապետ Լիզ Թրասի գլխավորությամբ, Համայնքների պալատի անդամները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետերը, այդ թվում՝ Թոնի Բլերը, Գորդոն Բրաունը և Դեյվիդ Քեմերոնը։

XS
SM
MD
LG