Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում», - ասված է դեսպանության հաղորդագրությունում:
«Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը», - նշված է հաղորդագրությունում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել մոտ երկու շաբաթ առաջ: Նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, Մինսկի խմբին պարբերաբար «թոշակի» ուղարկող պաշտոնական Բաքուն։
Ռիքերը տարածաշրջանային այցի շրջանակում լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում: