Մատչելիության հղումներ

Տավուշից ուղիղ Համալիր՝ աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայն Մեյի հետ նույն բեմում երգելու համար


STARMUS փառատոնը տիեզերական մի հնարավորություն ստեղծեց տավշուցի երեխաների համար, որ դեռ մի քանի ամիս առաջ չէին էլ պատկերացնի, որ մարզային համերգից ֆեսբուքյան մի կարճ տեսանյութը կարող է կամուրջ դառնալ դեպի մեծ բեմ՝ համաշխարհային աստղի հետ։

Queen-ի երգացանկից ծաղկաքաղը վաղը նորից կհնչի Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ արդեն STARMUS-ի շրջանակում՝ «Ուրիշ աշխարհ» համերգի ժամանակ, որին մասնակցելու են նաև Սերժ Թանկյանը, Sons of Apollon-ը, Գրահամ Գուլդմանը և իհարկե Queen-ի կիթառահար Բրայն Մեյը։

Երևանում այսօր երեխաների առաջին փորձն էր, շատերի համար անգամ առաջին այցը Մարզահամերգային համալիր, ոմանց համար էլ՝ մայրաքաղաք։ Հուզված էին, մի քիչ մոլորված, բայց խմբավար Մարիա Գալստյանի ուժեղ ձեռքի ու բարձր տրամադրության տակ, ասում էին, վախերը հաղթահարել են, հիմա պիտի Բրայն Մեյին զարմացնեն։

«Բացի այն, որ ոգևորիչ է, շատ պատասխանատու ելույթ է։ Մենք գործ ունենք աշխարհահռչակ երաժշտի հետ և իր թիմի հետ։ Եվ մենք պատրաստ ենք վաղը այս հարթակից բոլոր տեսակի պրկված էմոցիաները բաց թողնել, ազատ անկումով բաց թողնել», - ասում է Գալստյանը։

Երեխանների և Բրայն Մեյի առաջին հանդիպումն այսօր հենց բեմում կայացավ. մի քանի մետրի վրա՝ առայժմ ծափողջույններով։

Մինչև այդ հեռավար ողջույն հենց ինքը՝ Queen-ի կիթառահարն էր հղել երեխաներին, երբ դիտել էր հեռախոսով նկարված նրանց կարճ ֆեյսբուքյան տեսանյութը, անվանել նրանց հիասքանչ, շնորհակալություն հայտնել հիանալի կատարման համար, ավետելով՝ կհանդիպեք Հայաստանում։

Այսօր արդեն Queen-ի կիթառահարը երևանյան մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատության» հարցին պատասխանելով՝ ակնրակեց, որ վաղվա համերգից ամենաշատը էմոցիաներ է ակնկալում. - «Մի քիչ անհանգիստ էի,իրոք։ Բայց ես փորձել եմ շատ բան չփոխել այդ կատարման մեջ։ Ես հասկանում եմ նրանք երեխաներ են, այդքան փոփոխություններ հարկ չեմ համարել անել։ Այս ելույթը կատարողական բարձր որակի մասին չէ, այլ զգացմունքների։ Համերգը կլինի էքսպերիմենտ, ոչ մեկս էլ հարմարավետության գոտում չի լիենլու, ինչը լավ է։ Մենք փորձելու ենք բաներ, որոնք երբևէ չենք արել»։

«Ազատության» դիտարկմանը, որ պատահական չէ, որ հենց տավուշցիներն են երգում No time for losers, because we are the champions, Մարիա Գալստանն արձագանքեց. - «Այո։ Իրապես Տավուշը ժամանակ չունի պարտության։ Մենք ամուր հողի վրա կանգնած ենք, այստեղ ենք։ Եվ հույսի ու հավատի սպասումով ենք լցված, որ մենք ամուր կանգնած ենք»։

Տավուշից ուղիղ Համալիր՝ աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայն Մեյի հետ նույն բեմում երգելու համար
please wait

No media source currently available

0:00 0:06:33 0:00

XS
SM
MD
LG