Գերմանիան կշարունակի օժանդակել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, Պրահայի Կարլի համալսարանում ելույթի ընթացքում հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կանցլերն ասել է, որ Գերմանիան կարող է նաև պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հրետանու և հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացման համար։
Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան հանձնառու է Եվրամիության ընդլայնմանը, հավելելով՝ Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և ի վերջո նաև Վրաստանը պետք է միանան դաշինքին։