Մատչելիության հղումներ

Օլաֆ Շոլցը խոստացել է շարունակել Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր այցել է երկրի հյուսիսում գտնվող բանակային ուսումնա-վարժական կենտրոն, որտեղ վերապատրաստվում են ուկրաինացի զինվորականները։ Մասնավորապես, նրանք սովորում են ինչպես օգտագործել «Գեպարդ» ինքնագնաց զենիթային կայանները։

Շոլցը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնությունը։

«Այստեղ գտնվող տղամարդիկ պաշտպանելու են իրենց երկիրը։ Պաշտպանելու են սարսափելի սպառնալիքից, որը Ուկրաինայի համար ներկայացնում է Ռուսաստանի դաժան ագրեսիվ պատերազմը։ Մենք շարունակելու ենք աջակցել նրանց մեր ֆինանսական հնարավորություններով, ինչպես նաև զենքով, ինչը հիմա տեղում անհրաժեշտ է»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Գերմանիան 500 միլիոն եվրո լրացուցիչ օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ ներառյալ հակաօդային պաշտպանության հզոր համակարգեր։

Ֆինանսավորումը, որի մի մասը մինչև տարեվերջ չի հատկացվելու, դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG