Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը «պոպուլիստական» է համարում գումարով բանակից վաղաժամկետ ազատվելու նախագիծը


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պոպուլիստական է համարում 24 միլիոն դրամով բանակից վաղաժամկետ ազատվելու նախագիծը։

Մատնացույց անելով տունը, ունեցվածքը վաճառելով, բանկերից վարկ վերցնելով երեխային բանակից ազատելու համար Մեքսիկայի անապատներով Ամերիկա հասնողներին՝ Նազարյանը շեշտում է՝ սա հիվանդագին երևույթ է և պետությունը չպետք է որոշում կայացնելիս հիմնվի էս մարդկանց գործելակերպի վրա և չպետք է խրախուսի բանակից գումարով ազատվելը։

Հիմնավորումը, Նազարյան ավելի անհեթեթ է համարում, թե «ձեզնից վերցնում եմ, որ մեկ ծառայողի 5 տարվա փողը (աշխատավարձը) տամ»։

«Իսկ հիմա եկեք տեսական մի իրավիճակ, որը որ կարող է լինի՝ հանրությունը բարձր գիտակցում է դրսևորում և ասում է՝ «սա անբարոյականություն է, որ ես իմ երեխային փողով ազատեմ, երբ որ մեր երկիրը վտանգի մեջ է, երբ որ իմ հարևանի տղան գնալու է բանակ, ես 60 հազար դոլար չեմ տալու տղայիս ազատեմ», այսինքն՝ որևէ մեկը չի օգտվելու էս ծառայությունից», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

44-օրյա պատերազմից հետո հաճախ է խոսվում բանակի արդիականացման ծրագրից։ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում վարչապետ Փաշինյանը կրկնեց իր հայտարարությունը, թե Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ և որ բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը կառավարության առաջնահերթությունն է։

Նազարյանը չի կարծում, թե պրոֆեսիոնալ բանակ ասելով իշխանությունները սա նկատի ունեին։ «Ո՛չ, այն կառավարության ծրագրում դրա մասին խոսք չկա, որ գիտեք մենք բանակից ազատվելը փողով սարքելու ենք, որ փողով պրոֆեսիոնալ բանակ ստեղծենք»։

Պաշտպանության նախարարությունը երկու օր առաջ շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Սա, ըստ Պաշտպանության նախարարության, արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարևորագույն բաղադրիչ է:

Նազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG