Մատչելիության հղումներ

Ալբանիան հետաքննում է ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների՝ ռազմական գործարանի տարածք մուտք գործելու շարժառիթը


Ալբանիայի իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե երկու ռուսաստանցիները և Ուկրաինայի քաղաքացին ինչու են փորձել մուտք գործել երկրի կենտրոնական մասում գտնվող ռազմական գործարան։

Փորձը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին, որի ժամանակ վիրավորվել են գործարանի անվտանգության երկու աշխատակիցներ՝ կանխելով նշված երեքի կողմից Gramsh գործարանի լուսանկարահանումը։

Ալբանիայի իշխանությունները տակավին չեն հայտնել ձերբակալվածների անունները, սակայն նշվում է, որ նրանցից երկուսը տղամարդ են, մեկը՝ կին։

Երկրի պաշտպանության նախարար Նիկո Պելեշին հայտարարել է, թե վաղ է խոսել ձերբակալվածների շարժառիթի մասին, բայց չի բացառել, որ միջադեպը կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ։

Ալբանիայի կառավարությունը քննադատել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։

Ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման նշել էր, թե ձերբակալվածները կասկածվում են լրտեսության մեջ։

Ալբանական ոստիկանությունը նաև ձերբակալել է Չեխիայի չորս քաղաքացիների մեկ այլ ռազմական գործարանի հարևանությամբ։

XS
SM
MD
LG