Մատչելիության հղումներ

Ռուսներին հարվածներ հասցնելու ուկրաինացիների կարողություններն էապես ավելացել են


Կրեմլի կողմից Սևաստոպոլի քաղաքապետ նշանակված Սերգեյ Ռազվոզժաևը զրուցում է լրագրողների հետ, 20 օգոստոսի, 2022թ.
Կրեմլի կողմից Սևաստոպոլի քաղաքապետ նշանակված Սերգեյ Ռազվոզժաևը զրուցում է լրագրողների հետ, 20 օգոստոսի, 2022թ.

Ուկրաինայում ռուսների հսկողության տակ գտնվող շրջաններում ու նաև բուն Ռուսաստանի տարածքում անցած գիշեր պայթյուններ են որոտացել:

Այսօր վաղ առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Ղրիմում՝ Սևաստոպոլում տեղակայված Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի շենքին: Այդ մասին հայտնել է Մոսկվայի կողմից Սևաստոպոլի ղեկավար նշանակված Միխայիլ Ռազվոզժաևը: Նրա փոխանցմամբ, անօդաչուի հարվածից ավերվել է շենքի տանիքը, տուժածներ չկան:

Այս հարվածները վկայում են ռազմաճակատի մոտ, ինչպես նաև դրանից հեռու տեղակայված ռուսական ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու Ուկրաինայի բանակի հետզհետե աճող կարողությունների մասին:

Ռուսներն ուկրաինացիների կողմից զինամթերքի պահեստի պայթեցման հետևանքով ստիպված տարհանել են երկու գյուղերի բնակիչներին:

Սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկու կարգադրությամբ Ուկրաինայում որդեգրել են ռազմական հարցերին առնչվող մեկնաբանություններում «համեստություն դրսևորելու» և անմիջական պատասխանատվություն չստանձնելու մարտավարություն:

Այժմ Ուկրաինայի զինվորական ղեկավարները և պաշտպանական գերատեսչության խոսնակները նշում են, թե «այդ պայթյունները կարող են տարբեր պատճառներ ունենալ»:

Միաժամանակ Կիևի իշխանությունները ռուսների կողմից զավթված տարածքների, այդ թվում՝ Ղրիմի բնակիչներին կոչ են անում «հեռու մնալ ռուսական բանակի ռազմական ենթակառուցվածքներից, զորամասերից, հենակետերից, զենքի ու զինամթերքի և վառելիքի պահեստներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG