Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ


ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը Վաշինգտոնում, արխիվ

Վաշինգտոնի սանկցիոն քաղաքականության համակարգող Ջեյմս Օ'Բրայենը ճեպազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է ապագայում նոր խիստ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ:

Նա միաժամանակ նշել է, թե պատժամիջոցների սահմանումը կապված է բազմաթիվ խնդիրների հետ:

Այդպես նա արձագանքել է այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ պետական դեպարտամենտը Կոնգրեսին հորդորում է չընդգրկել Ռուսաստանը միջազգային ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում, քանի որ դա կարող է վնաս հասցնել ուկրաինական պարենը Սև ծովով դուրս հանելու Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի գործարքին:

«Մենք շարունակում ենք ուկրաինացիների և կոնգրեսականների հետ քննարկել սանկցիաները խստացնելու թեման: Մեր ծրագիրը հստակ է՝ շարունակել նորանոր պատժամիջոցների սահմանումը, և այդ մոտեցումը չի փոխվի, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի պատերազմը»,- նշել է Օ'Բրայենը:

XS
SM
MD
LG