Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը լրացուցիչ ռազմական օգնություն է պատրաստում Ուկրաինային


Մարիուպոլ, 22-ը ապրիլի, 2022թ․
Մարիուպոլ, 22-ը ապրիլի, 2022թ․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լրացուցիչ ռազմական օգնություն է պատրաստում Ուկրաինային` մոտ 800 մլն դոլարի չափով։

Սպիտակ տունը կարող է այդ մասին հայտարարել արդեն այսօր, Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ երեք աղբյուր:

Նախագահը կարող է օգնություն տրամադրել Ուկրաինային՝ օգտագործելով ծախսերը կրճատելու իր լիազորությունները, որոնք թույլ են տալիս պետության ղեկավարին Պենտագոնի պահեստներից ավելցուկային զենքի փոխանցում, ասել են նրանք։

Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

XS
SM
MD
LG