Այսօր առավոտյան Ղրիմի հյուսիսում զինամթերքի պահեստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ըստ հաղորդագրությունների՝ զոհեր չկան։
Պայթյունի հետևանքով երկաթգծի մի հատված է վնասվել, գնացքների երթևեկությունը ժամանակավոր դադարեցված է։ Պայթյունը տեղի է ունցել Ջանկոյ քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա ընկած Մայսկոյե գյուղի մոտ։ Մոտավորապես երկու հազար մարդ է տարհանվել։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ զինամթերքի ժամանակավոր պահեստում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի հետևանքով։
Մեկ այլ պայթյունի հետևանքով տրանսֆորմատորային ենթակայան է հրդեհվել Ջանկոյ քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Ղրիմի իրավապահներին։