Ղրիմի արևմտյան Նովոֆեդորիվկա կուրորտային ավանի մերձակայքում գտնվող օդանավակայանում պայթյունների հետևանքով տուժել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, մեկ մարդ մահացել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդել է, որ պայթյունները տեղի են ունեցել ավիացիոն զինամթերքի դետոնացիայի հետևանքով։
Ըստ նախնական վարկածի՝ պատճառը հրդեհային անվտանգության կանոնների խախտումն է, ՏԱՍՍ-ին հայտնել է Պպաշտպանության նախարարության աղբյուրը։
Ղրիմում տեղի ունեցած պայթյունների մասին հայտարարվեց երեկ երեկոյան։