Մատչելիության հղումներ

Ռուսները «Գրադ» տեսակի 120 հրթիռ են արձակել Նիկոպոլ քաղաքի վրա


Ռուսական հրթիռների պայթյունների հրթիռակոծման հետևանքները, Նիկոպոլ, 7 օգոստոսի, 2022թ.
Ռուսական հրթիռների պայթյունների հրթիռակոծման հետևանքները, Նիկոպոլ, 7 օգոստոսի, 2022թ.

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսները փորձում են հսկողության տակ առնել ամբողջ Դոնբասի շրջանը և այդ նպատակով ծանր հարվածներ են հասցնում ուկրաինացիների ավելի քան 60՝ թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական թիրախներին:

Անցած գիշերվա ընթացքում ռուսները «Գրադ» տեսակի առնվազն 120 հրթիռ են արձակել Նիկոպոլ քաղաքի ուղղությամբ:

«Թշնամին ուժեր է կենտրոնացնում, ցանկանալով ամբողջական հսկողություն սահմանել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների վրա, պահել ժամանակավոր զավթած Խերսոնի շրջանը և մասամբ զավթած Նիկոլաևի, Խարկովի ու Զապորոժիեի շրջանները, բարենպաստ պայմաններ ստեղծել տարբեր ուղղություններով գրոհներ իրականացնելու և սևծովյան հաղորդակցության ուղիների արգելափակումը շարունակելու համար», - ասել է Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի խոսնակ Օլեքսանդր Շտուպունը:

Դնեպրոպետրովսկի շրջանի նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն իր Telegram-ի ալիքում գրել է, որ ռուսների հրթիռակոծությունից Նիկոպոլում զոհվել է 3 և վիրավորվել է 7 մարդ:

«Ուկրաինայի ռազմական և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հրթիռային գրոհների վտանգը պահպանվում է, ուստի, բոլոր բնակիչներին հորդորում ենք չանտեսել տագնապի ազդանշանները»,- ասել է գլխավոր շտաբի խոսնակը:

XS
SM
MD
LG