Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ կոչ է անում օգտատերերին՝ զերծ մնալ ռազմական շարասյունների տեղաշարժի կադրերի հրապարակումից


Ադրբեջանի ՊՆ կոչ է անում երկրի բնակիչներին՝ զերծ մնալ ռազմական շարասյունների տեղաշարժը պատկերող կադրերի հրապարակումից, հաղորդում է APA գործակալությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ, «վերջին օրերին սոցցանցերում տեսագրություններ և լուսանկարներ են հրապարակվում, որոնք արտացոլում են ադրբեջանական բանակի գործունեությունը, ռազմական շարասյունների տեղաշարժերը Հայրենական պատերազմի և զորավարժությունների ընթացքում։

«Հայտնում ենք, որ Ադրբեջանի բանակի անձնակազմը և ռազմական տեխնիկան պարբերաբար վերատեղակայվում են զորավարժարաններ և ուսումնական կենտրոններ, ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում օգտատերերին՝ հին կադրերը որպես նոր տեսագրություններ չտարածել՝ հանրությանը մոլորության մեջ գցելով», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG