Մատչելիության հղումներ

«Վրաստանը չի քննարկում «3+3» ձևաչափին միանալու հարցը»․ Բոչորիշվիլի


Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի, արխիվ
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի, արխիվ

«Թբիլիսին չի պատրաստվում միանալ Հարավային Կովկասի համագործակցության «3+3» ձևաչափին», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

«Վրաստանն այդ ձևաչափի մաս չէ։ Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևան պետությունների հետ, բացառությամբ Ռուսաստանի։ Դա իր ուրույն պատճառներն ունի, ուստի մենք չենք կարող այդ ձևաչափի մաս դառնալ», - հայտարարել է վրացական դիվանագիտության ղեկավարը։


«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր Մոսկվայում։ Հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG