Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը երեկ աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում:
Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:
Ասրյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին, ինչպես նաև զրուցել նորակոչիկ զինծառայողների հետ։