Էդվարդ Ասրյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով: Նախագահի հրամանագիրը հրապարակված է նախագահականի պաշտոնական կայքէջում։
Մեկ այլ հրամանագրով Արթուր Հարությունյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Ասրյանը նախորդ մայիսին նշանակվել էր ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, ապա սեպտեմբերին ազատվել այդ պաշտոնից։
Զինված ուժերի գլխավոր շտաբը երկար ժամանակ է` ղեկավար չուներ։ Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվել էր փետրվարի 24-ին։ Նա անցնում է բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով։