Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Գերագույն ռադային՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անդրեյ Կոստինին նշանակել երկրի գլխավոր դատախազ, գրում է "Украинская правда"-ն՝ վկայակոչելով խորհրդարանի կայքում տեղադրված բանաձևի նախագիծը։
Կոստինն իրավաբան է, եղել է Օդեսայի քաղաքային խորհրդի անդամ, 2019 թվականից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է։
Հուլիսի 17-ին Զելենսկին պաշտոնանկ արեց Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին և գլխավոր դատախազին, նրա որոշումը հետագայում հաստատվեց խորհրդարանի կողմից։