Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վասիլի Մալյուկը, գլխավոր դատախազի պաշտոնակատար՝ Ալեքսեյ Սիմոնենկոն։
Ուժային երկու կառույցների ղեկավարների՝ Իվան Բականովի և Իրինա Վենեդիկտովայի պաշտոնանկության մասին Զելենսկին հայտարարեց կիրակի երեկոյան՝ իր ամենօրյա ուղերձի ընթացքում։ Պատճառաբանելով իր այս քայլը՝ Զելենսկին նշում էր, որ պատերազմի սկզբից ի վեր «Ուկրաինայում իրավապահ համակարգի ներկակացուցիչների պետական դավաճանության և թշնամու հետ համագործակցության փաստերով 651 քրեական գործ է հարուցվել»։ «Իրավապահների՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապերի նման ծավալը լուրջ հարցեր է առաջացնում», - ընդգծեց Ուկրաինայի նախագահը։