Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«Կարևոր քայլ դեպի համապարփակ լուծում: Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացման/հաշտեցման կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով», - գրել է Բորելը Թվիթերում:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վրաստանի մայրաքաղաքում հանդիպեցին հուլիսի 16-ին՝ առանց միջնորդների: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։