Մատչելիության հղումներ

Իտալիայի նախագահը հրաժարվել է ընդունել վարչապետ Դրագիի հրաժարականը


Իտալիայի վարչապետ Մարիո Դրագի
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագի

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան հրաժարվել է ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը։

Իտալական կառավարության ղեկավարը պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին հայտարարեց հինգշաբթի ուշ երեկոյան՝ Սենատում կայացած քվեարկությունից հետո։

Դրա ընթացքում իշխող կոալիցիայի մաս կազմող «Հինգ աստղ» պոպուլիստական շարժումը հրաժարվել էր մասնակցել կառավարության ներկայացրած հակաճգնաժամային փաթեթի քվեարկությանը։ Դրանով նախատեսվում էր շուրջ 23 միլիարդ եվրո տրամադրել գնաճի հետևանքով տուժած ընկերություններին և շարքային քաղաքացիներին։

Իտալիայի նախագահը, սակայն, հրաժարվելով ընդունել Դրագիի կառավարության հրաժարականը, կոչ է արել նրան՝ մեկ անգամ ևս դիմել խորհրդարանին՝ քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի ընդհանուր պատկերն ավելի ըմբռնելի դարձնելու համար։

Ակնկալվում է, որ հրաժարականի մտադրության մասին հայտարարած վարչապետը իտալացի խորհրդարանականներին կդիմի արդեն հաջորդ չորեքշաբթի։

XS
SM
MD
LG