Մատչելիության հղումներ

Իտալիայի վարչապետը կոչ է անում Ուկրաինայի հարցով շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ


Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, արխիվ, Հռոմ:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, արխիվ, Հռոմ:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր ասել է, որ Եվրոպական միությունը չունի Ուկրաինայի հարցում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լծակներ, սակայն հարկ է շարունակել քաղաքական երկխոսությունը Մոսկվայի հետ և մեղմել ճգնաժամը:

«Եվրամիությունը պետք է այսօր բոլոր միջոցներով շարունակի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ: Ի վերջո, Պուտինն է ներկայացրել Ջո Բայդենի հետ տեսակապով բանակցելու առաջարկն, այլ ոչ թե Բայդենն է այդ մասին խնդրել: Հետևաբար, Պուտինն ուզում է, որ շարունակվի այս երկխոսությունը: Դժվար է ասել, գուցե երկխոսության միջոցով հնարավոր կլինի կանխել անդառնալի զարգացումները»,- ասել է Դրագին:

Վերջին ժամանակաշրջանում արևմտյան պետությունները մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ: Վերլուծաբանները չեն բացառում, որ Ռուսաստանի բանակը կարող է ռազմական գրոհով ներխուժել Ուկրաինայի տարածք:

Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները մի քանի անգամ հստակ հայտնել են, որ Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում Ռուսաստանը կենթարկվի աննախադեպ կոշտ պատժամիջոցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG