Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը Բաքվից հայ գերիներին ազատ արձակել պահանջող օրինագիծ է ընդունել


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 4 օրենսդրական փոփոխությունները, որոնք պահանջում են Բաքվից ազատ արձակել հայ ռազմագերիներին, կոչ են անում հետաքննել ադրբեջանական ռազմական հանցագործությունները, ներկայացնում են Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության ազդեցությունը և սահմանափակումներ են դնում Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վրա։ Այս մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, որը սատարում է օրենսդրական այդ փոփոխությունների ընդունմանը և ընդգծում է, որ դրան նպաստել են կոնգրեսականների, հայ համայնքի, համախոհ կազմակերպությունների կոալիցիայի ջանքերը:

Հաղորդագրությունում նշվում է, որ փոփոխություններից առաջին երեքը Ազգային պաշտպանության լիազորումների ակտում փոփոխությունների ավելի մեծ խմբերի մաս են կազմում: Չորրորդը՝ Թուրքիային F-16 օդանավերի վաճառքի սահմանափակումների վերաբերյալ, հանդիպել էր էրդողանամետ լոբբիստների հզոր հակազդեցությանը, սակայն ի վերջո ընդունվել է ձայների 244 կողմ, 179 դեմ հարաբերակցությամբ:

«Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը շնորհակալություն է հայտնում Կոնգրեսի առաջնորդներին, կոալիցիոն գործընկերներին և Հայ դատի տասնյակ հազարավոր ակտիվիստներին Միացյալ Նահանգներից, որոնք հնարավոր դարձրեցին այսօրվա հաղթանակները», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

XS
SM
MD
LG