Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 354-ով՝ հասնելով 423 հազար 771-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 226-ով՝ հասնելով 413 հազար 043-ի:
Իրականացվել է 5 հազար 256 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 142 հազար 709-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 626 է:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 418 մարդ:
Պատվաստում
Հուլիսի 10-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 միլիոն 219 հազար 531 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 139 հազար 502 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 15 հազար 679 քաղաքացի, բուստեր ստացել է 59 հազար 689 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: