Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 139-ով, բուժվածներինը՝ 65-ով


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 139-ով՝ հասնելով 423 հազար 243-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 62-ով՝ հասնելով 412 հազար 755-ի:

Իրականացվել է 4 հազար 780 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 132 հազար 461-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 626-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 178 մարդ:

Պատվաստում

Հունիսի 26-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 միլիոն 213 հազար 980 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 138 հազար 181 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 12 հազար 977 քաղաքացի, բուստեր ստացել է 58 հազար 283 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG