Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 174-ով, բուժվածներինը՝ 62-ով


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 174-ով՝ հասնելով 423 հազար 417-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 62-ով՝ հասնելով 412 հազար 817-ի:

Իրականացվել է 4 հազար 992 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 137 հազար 453-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 626 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 290 մարդ:

Պատվաստում

Հուլիսի 3-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 միլիոն 217 հազար 31 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 138 հազար 845 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 14 հազար 534 քաղաքացի, բուստեր ստացել է 59 հազար 52 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG