Ռուսաստանի նպատակը վտանգավոր է ամբողջ մարդկության համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն՝ նկատելով՝ մինչև հիմա Արևմուտքը, ՆԱՏՕ-ն չեն ասել, որ Ռուսաստանն իրենց թշնամին է, դեռ իրենք հույս ունեն, ցավոք սրտի, որ կարելի է ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ։
«Չի կարելի, չի ստացվում։ Ռուսաստանը, դա նույն ֆաշիստական Գերմանիան է 30-ական թվականներին, որ հասկանում էր միայն ուժի լեզուն», - ասաց նախկին դեսպանը։
Ռուսաստանը հիմա սկսել է ուժեղանալ, նկատեց Բոժոկ՝ շեշտելով՝ Ռուսաստանը այնպիսի նպատակ է դրել, որ կարող է փոխել պատմության ընթացը և վերադարձնել նախկին Ռուսական կայսրությունը։
«Նման փոփոխությունները նշանակում են երրորդ համաշխարհային պատերազմ, դա ամենավտանգավորն է, դրա համար իզուր չէ, որ ինքը ակնարկել է, որ «Ռուսաստանը դեռ իսկական ուժի չի դիմել»՝ նկատի ունենալով երևի միջուկային զենքը։ Այնպես որ դա լուրջ բան է, շատ լուրջ բան է, և մենք հույս ունենք, որ Արևմուտքը ամբողջ աշխարհով հասկանա դա», - ասաց նախկին դեսպանը։
Դեսպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․