Մատչելիության հղումներ

Բլինքենն Ինդոնեզիայում կոչով կդիմի «Մեծ քսանյակի» ԱԳ նախարարներին


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է անելու «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտգործնախարարներին՝ ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի Կրեմլը ընդառաջ գնա ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ վերաբացել դեպի Ուկրաինա գնացող ծովային ուղիները՝ ուկրաինական ցորենը միջազգային շուկա վերադարձնելու համար։

Տնտեսական ու բիզնես հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռամին Տոլուին լրագրողներին նաև հայտնել է, որ Բլինքենը կրկնելու է Չինաստանին հասցեագրված նախազգուշացումը՝ ձեռնպահ մնալ Մոսկվային աջակցելուց։

ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա ժամերին մեկնելու է Ինդոնեզիա, ուր հուլիսի 8-ին Բալի կղզում կայանալու է «Մեծ քսանյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Նախատեսվում է, որ Էնթոնի Բլինքենը բանակցություններ կվարի Չինաստանի իր գործընկերոջ՝ Վան Իի հետ։ Նրանց նախորդ հանդիպումը ամիսներ առաջ էր՝ անցած տարվա հոկտեմբերին։

Բլինքեն-Լավրով հանդիպում նախատեսված չէ։ ԱՄՆ պետքարտուղարը նաև կենտրոնանալու է էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ։

XS
SM
MD
LG