Մատչելիության հղումներ

Տիխանովսկայա․ «Բելառուսի մասնակցությունն ուկրաինական պատերազմին գրեթե անհնարին է»


«Բելառուսի մասնակցությունն ուկրաինական պատերազմին գրեթե անհնարին է», - այսօր Վարշավայում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան։

«Իրականում ես կասկածում եմ, որ բելառուս զինվորականները կմասնակցեն Ուկրաինա ներխուժմանը։ Ես, իհարկե, որևէ բան չեմ կարող երաշխավորել, սակայն հետախուզական և փորձագիտական գնահատականներով դա գրեթե անհնարին է։ Բելառուսական բանակը ծայրահեղ բարոյալքման վիճակում է։ Նրանք չեն ցանկանում կռվել ուկրաինացիների նման բարեկամ ժողովրդի դեմ, նրանք չեն ցանկանում մեռնել հանուն Լուկաշենկոյի և Պուտինի», - հայտարարել է Տիխանովսկայան։

Անցած շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարարել էր, որ երկրի բանակը Ուկրաինայի դեմ պատերազմում կներգրավվի միայն հարևան պետության տարածքից Բելառուսի դեմ ուղղակի հարձակման կամ հարվածների դեպքում։ Ուկրաինայի ԳՇ տվյալներով` արդեն մի քանի ամիս է, ինչ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով բելառուսական բանակի ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG