Մատչելիության հղումներ

Դոնեցկի մարզի ղեկավարը կոչ է արել բնակիչներին՝ հեռանալ շրջանից


Դոնեցկ, 5-ը հուլիսի, 2022թ․
Դոնեցկ, 5-ը հուլիսի, 2022թ․

Ուկրաինայի Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը կոչ է արել տեղի բնակիչներին հեռանալ շրջանից՝ ռուսական զինված ուժերի ուժգնացած գրոհների պատճառով:

Ըստ ուկրաինական իշխանությունների, ներկայում ավելի քան 350 հազար մարդ է բնակվում Դոնեցկի մարզի այն հատվածում, որը դուրս է ռուսական օկուպացիայից։

Մարզի Կրամատորսկ քաղաքում ժամեր առաջ լրագրողների հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ Պավլո Կիրիլենկոն ասել է, թե խաղաղ բնակիչների դուրս գալը թույլ կտա ուկրաինական բանակին «ավելի շատ կենտրոնանալ թշնամու ուղղությամբ»։

Պավլո Կիրիլենկո
Պավլո Կիրիլենկո

Պաշտոնյայի խոսքով՝ ներկայում ռուսական ուժերի հիմնական թիրախը Դոնեցկի մարզի Կրամատորսկ և Սլովյանսկ քաղաքներն են։

Փետրվարի 24-ին հարձակվելով Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի զինված ուժերը անցած ամիսներին բռնազավթել են Լուգանսկի ողջ մարզը, և Դոնեցկի մարզի գրեթե 2/3-րդը։

XS
SM
MD
LG