Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից


Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացնում ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Իր հայտարարության մեջ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը նշում է, որ այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք չի կարող անտեսել, և որոնք թույլ չեն տալիս իրեն շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։

«Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար», - ասված է Արմեն Գևորգյանի հայտարարության մեջ:

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց համապատասխանաբար Ազգային ժողովի նախագահի տեղակալի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից:

Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից:

Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները նախագահի պաշտոն ունեն մշտական 12 հանձնաժողովներից 3-ում։

XS
SM
MD
LG