Մատչելիության հղումներ

Ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից, թեկնածու չի առաջադրի․ Սաղաթելյան


Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ - «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու օրակարգով։ Իշխող մեծամասնությունը հեշտությամբ կարող է ապահովել որոշման համար անհրաժեշտ 54 ձայները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ չէր բացառել, որ եթե ընդդիմությունն ազատ մնացած պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրի, հնարավոր է ընտրեն։

Սաղաթելյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»։

Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները նախագահի պաշտոն ունեն մշտական 12 հանձնաժողովներից 3-ում։ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ քիչ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG