Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից հայտարարված պատժամիջոցների նոր փաթեթը խաթարում է միջազգային տնտեսական կայունությունը և խախտում է խաղի կանոնները բոլոր տնտեսությունների համար, ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Նոր խոչընդոտները, որոնք ազդում են այդ թվում ոսկու շրջանառության և արդյունաբերական արտահանման վրա, խախտում են սահմանված խաղի կանոնները բոլոր տնտեսությունների համար»,- ասել է Անտոնովը։
Երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը 70 կազմակերպությունների ցուցակ է ներկայացրել, որոնցից շատերը կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության բազայի համար:
«Մեծ յոթնյակի» չորս երկրներ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան, շուտով կարգելեն ռուսական ոսկու ներկրումը որպես ավելի կոշտ պատժամիջոցների մաս՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա: Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ արգելքը հարվածելու է ռուս օլիգարխներին, ովքեր վերջերս իրենց ակտիվները վերածել են ոսկու, և «Պուտինի ռազմական մեքենային»։