Մատչելիության հղումներ

Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել հայազգի դիվանագետ Նորա Արիսյանը


Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել հայազգի դիվանագետ Նորա Արիսյանը, նրան այսօր ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ:

Նշելով այս տարիների ընթացքում սիրիացիների, այդ թվում՝ սիրիահայ համայնքի զրկանքների մասին՝ Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ սիրիացիները, ինչպես և հայ ժողովուրդը, կհաղթահարեն երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և առաջընթացի փուլ կմտնեն։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արիսյանի ցանկացած նախաձեռնությանը՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության զարգացման և խորացման:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել դեսպանին Սիրիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու նախաձեռնության համար:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նա Հայաստանում Սիրիայի դեսպանն էր 2017-ի սեպտեմբերից։

XS
SM
MD
LG