Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Վիեննայում: Այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Սա Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումն է: Նախորդ հանդիպումը նույնպես կայացել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ մայիսի 3-ին, կողմերը վերահաստատել են այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։