Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 43-ով, բուժվածներինը՝ 15-ով


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 43-ով՝ հասնելով 423 հազար 6-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 15-ով՝ հասնելով 412 հազար 621-ի:

Իրականացվել է 10 հազար 329 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 109 հազար 931-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 625 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 76 մարդ:

Պատվաստում

Հունիսի 5-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 203 հազար 887 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 135 հազար 444 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 մլն 8 հազար 404 քաղաքացի, բուստեր ստացել է 55 հազար 855 մարդ։

XS
SM
MD
LG