Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 38-ով՝ հասնելով 423 հազար 44-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 47-ով՝ հասնելով 412 հազար 668-ի:
Իրականացվել է 10 հազար 782 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 120 հազար 713-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 625 է:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 67 մարդ:
Պատվաստում
Հունիսի 12-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 միլիոն 207 հազար 307 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 136 հազար 403 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 9 հազար 922 քաղաքացի, բուստեր ստացել է 56 հազար 650 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: