Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը: Այդ մասին մի քանի լրատվամիջոցների հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
Եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 4-ին Մոսկվայում։