Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ


«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները այսօր շտապ հավաք էին հրավիրել Ֆրանսիայի հրապարակում, որտեղից քայլերթով շարժվեցին «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի մոտ:

Այսօրվա ակցիայի պատճառը երեկ Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպն է: Ընդդիմությունը պնդում է, որ այդ դեպքին մասնակից են եղել իշխանությանը մոտ կանգնած ներկայացուցիչներ, նրանց հարազատներ: Իշխանության ներկայացուցիչները, սակայն, հերքում են այդ լուրերը:

Ընդդիմադիրները գնում են Ոստիկանության շենք, այնուհետև կշարժվեն դեպի Ազգային անվտանգության ծառայություն:

Երեկ Ոստիկանությունը հաղորդեց, որ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, 7 մարդ տուժել և հոսպիտալացվել է, նրանցից մեկը մահացել է: Նախնական տվյալներով` գործադրվել է որսորդական հրացան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։

XS
SM
MD
LG