Մատչելիության հղումներ

Մակրոն. «Մենք պարտավոր ենք սատարել Ուկրաինային և միաժամանակ գիտակցել, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք»


Ֆրանսիայի և Ռումինիայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Կլաուս Յոհաննեսը ՆԱՏՕ-ի ռազմակայանում, Կոգալնիչեանու, Ռումմինիա, 14 հունիսի, 2022թ.
Ֆրանսիայի և Ռումինիայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Կլաուս Յոհաննեսը ՆԱՏՕ-ի ռազմակայանում, Կոգալնիչեանու, Ռումմինիա, 14 հունիսի, 2022թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռումինիայում ասել է, թե ամեն ինչ կանի Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար:

Մակրոնը եռօրյա այցով է մեկնել Ռումինիա: Սև ծովի ափին Կոնստանցայի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի Կոգալնիչեաու ռազմակայանում Մակրոնը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսի ընկերակցությամբ հանդիպել է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներից գործուղված զինծառայողների հետ:

Այսօր ավելի ուշ Մակրոնը պետք է մեկնի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, որտեղ կհանդիպի արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ:

Պաշտոնապես դեռևս չհաստատված որոշ տեղեկությունների համաձայն, Մակրոնը կարող է Քիշնևից մեկնել նաև Կիև, ընդ որում այդ այցին կարող են միանալ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք պարտավոր ենք սատարել Ուկրաինային, սակայն պետք է մշտապես գիտակցենք, որ մենք և Ռուսաստանը պատերազմի մեջ չենք»,- Ռումինիայում ասել է Էմանյուել Մակրոնը:

XS
SM
MD
LG