Մատչելիության հղումներ

Յենս Ստոլտենբերգ. «ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Ուկրաինային կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Հաագա, 14 հունիսի, 2022թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Հաագա, 14 հունիսի, 2022թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքը պետք է հզորացնի արևելան թևի ռազմական կարողությունները թե՛ մարտական պատրաստության և թե՛ նոր տեխնիկայի ու հանդերձանքի առումով:

Այդ մասին գլխավոր քարտուղարն ասել է Հաագայում, որտեղ Մադրիդում ամսվա վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ոչ պաշտոնական հավաքում հանդիպել են Նիդեռլանդների, Դանիայի, Լեհաստանի, Լատվիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի և Բելգիայի ղեկավարները:

«Մենք շարունակելու ենք Ուկրաինային սատարել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Ակնկալում ենք նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը Մադրիդում մեր գագաթնաժողովին: Ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի, մենք հզորացրել ենք մեր դիրքերը և պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի թիզը»,- ասել է Ստոլտենբերգը:

Գլխավոր քարտուղարը հավաքում խոսել է նաև դաշինքին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումների մասին, ասելով, որ այդ երկու երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ն ավելի հզոր կդարձնի:

Ստոլտենբերգը նաև գովեստով է խոսել այդ հարցում Թուրքիայի ներկայացրած առարկությունները և մտահոգությունները հաշվի առնելու Հելսինկիի և Ստոկհոլմի պատրաստակամության մասին:

XS
SM
MD
LG