Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին


Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից Նիկոլ Փաշինյանին է նվիրում անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ, 15-ը հունիսի, 2022թ․
Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից Նիկոլ Փաշինյանին է նվիրում անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ, 15-ը հունիսի, 2022թ․

ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՖԻՖԱ-ի նախագահը։

Ջաննի Ինֆանտինոն Հայաստանում է ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Փաշինյանը նկատել է՝ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ։ Անդրադառնալով, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին՝ վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում:

ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին:

XS
SM
MD
LG