Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է ռուսական նավթի գինը սահմանափակելու ուղիները


Ռուսաստանից Եվրոպա նավթ տեղափոխող «Դրուժբա» խողովակաշարը Հունգարիայի տարածքում, արխիվ
Ռուսաստանից Եվրոպա նավթ տեղափոխող «Դրուժբա» խողովակաշարը Հունգարիայի տարածքում, արխիվ

Ռուսաստանի նավթային եկամուտներն ըստ երևույթին աճել են՝ չնայած չվերամշակված նավթի արտահանման նվազմանը, և ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է դրանք նվազեցնելու ուղիներ գտնեն, հնարավոր է՝ գների սահմանափակումով, երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն:

Ելույթ ունենալով Սենատի հատկացումների ենթահանձնաժողովի առջև՝ Ադեյեմոն ասել է, որ նավթի բարձր գները կոմպենսացնում են արդյունահանման և արտահանման անկումը:

Ըստ փոխնախարարի՝ ԱՄՆ-ը եվրոպական և ասիական դաշնակիցների հետ քննարկում է ռուսական նավթի համար վճարվող գինը սահմանափակելու ուղիները, որպեսզի նվազեցնի Մոսկվայի շահույթը համաշխարհային շուկաներում էներգակիրների բարձր գներից:

ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը հրաժարվել է այդ բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ տրամադրել՝ ասելով, որ տեղեկատվությունը հետագայում գաղտնի ճեպազրույցում կփոխանցվի սենատորներին:

XS
SM
MD
LG