Մատչելիության հղումներ

Միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ամենաբարձրն է աշխարհում «սառը պատերազմից» ի վեր. SIPRI-ի տնօրեն


Ռուսաստանը փորձարկում է իր նոր «Սարմատ» հրթիռը, 20-ը ապրիլի, 2022թ.
Ռուսաստանը փորձարկում է իր նոր «Սարմատ» հրթիռը, 20-ը ապրիլի, 2022թ.

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի տնօրեն Դեն Սմիթի կարծիքով՝ աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ամենաբարձրն է «սառը պատերազմից» ի վեր։ Այդ մասին ասվում է աշխարհում սպառազինության վիճակի մասին կառույցի ամենամյա զեկույցում:

«Չնայած վերջին տարում զգալի առաջընթաց է գրանցվել միջուկային սպառազինությունների վերահսկման և միջուկային զինաթափման ոլորտում, միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ ավելի մեծ է, քան երբևէ «սառը պատերազմից» ի վեր»,- նշել է SIPRI-ի տնօրենը:

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ 9 միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները, «ու թեև միջուկային զենքերի ընդհանուր թիվը փոքր-ինչ նվազել է 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվար, ամենայն հավանականությամբ հաջորդ տասնամյակում կաճի»:

2022 թվականի առաջին ամիսների դրությամբ 12 հազար 705 մարտագլխիկներից մոտ 9 հազար 440-ը գտնվում էին ռազմական պահեստներում՝ հնարավոր օգտագործման համար։ Դրանցից մոտ 2 հազար միավոր, որոնք պատկանում են Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին, գտնվում էին բարձր պատրաստության վիճակում:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ.

XS
SM
MD
LG