Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո են դրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու նախագծի վրա


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը միջմայրցամաքային նոր հրթիռի համալիրի մոտ, արխիվ:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը միջմայրցամաքային նոր հրթիռի համալիրի մոտ, արխիվ:

Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելանք են դրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ամերիկացիների հեղինակած բանաձևի նախագծի վրա:

Միացյալ Նահանգները ներկայացրել է նախագիծն ի պատասխան Հյուսիսային Կորեայում այս տարի հրթիռների մի շարք նոր փարձարկումների իրականացմանը:

2006 թվականից ի վեր, երբ Հյուսիսային Կորեան իր առաջին միջուկային ռումբն է փորձարկել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջին անգամ է ձախողվել այդ երկրի նկատմամբ պատժամիջոց ենթադրող բանաձևի ընդունումը:

«Մենք այս նախագիծն ինը շաբաթ առաջ ենք ներկայացրել, այն ժամանակ բանաձևը մերժող երկրները հրաժարվել են նույնիսկ քննարկել նախագծի տեքստը, թեպետ մենք ընդգծել ենք, որ ներառականության սկզբունքի կողնակից ենք և հանձնառու ենք ճկունություն դրսևորել»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

XS
SM
MD
LG