Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը 8 հրթիռ են արձակել


Հարավային Կորեա - Սեուլում կինը դիտում է հեռուստառեպորտաժը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին, 25-ը մայիսի, 2022թ.
Հարավային Կորեա - Սեուլում կինը դիտում է հեռուստառեպորտաժը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին, 25-ը մայիսի, 2022թ.

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը հայտնել են, որ այս գիշեր ութ «երկիր-երկիր» հրթիռ են արձակել Հարավային Կորեայի արևելյան ափերի մոտ՝ ի պատասխան կիրակի օրը Հյուսիսային Կորեայի կողմից կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման:

Այս քայլը ցույց է տալիս հրթիռների արձակման տարածքների կամ Հյուսիսային Կորեայի հրամանատարության և տեխնիկական կենտրոնների դեմ «ճշգրիտ հարվածներ հասցնելու կարողություն և պատրաստակամություն», հայտարարել է հարավկորեական բանակը:

Տարեսկզբից Հյուսիսային Կորեան մի քանի հրթիռ է արձակել: Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Յուն Սուկ Յոլն ասել է, թե Փհենյանի հրթիռային և միջուկային ծրագրերը հասել են այն մակարդակին, որ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության համար։

XS
SM
MD
LG