Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 24-ով, բուժվածներինը՝ 385-ով


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 422 հազար 963-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 385-ով՝ հասնելով 412 հազար 606-ի:

Իրականացվել է 10 հազար 307 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 99 հազար 602-ի։

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 48 մարդ:

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 625 է:

Պատվաստում

Մայիսի 29-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 199 հազար 416 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 134 հազար 399 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 մլն 6 հազար 554 քաղաքացի, բուստեր ստացել է 54 հազար 415 մարդ։

XS
SM
MD
LG