Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինայի թեկնածության շուրջ ԵՄ-ում միասնության հույս ունի


Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ երեկ ժամանել է Կիև, հույս է հայտնել, որ ԵՄ երկրների ղեկավարները կկարողանան ընդհանուր դիրքորոշում գտնել կազմակերպությանն անդամակցելու Կիևի դիմումի վերաբերյալ։

«Նպատակն այն է, որ Եվրոպական խորհրդի արդյունքներով մենք ունենանք ընդհանուր դիրքորոշում, որը կարտացոլի իրավիճակի պատմական նշանակությունը», - ասել է նա:

Ըստ լրատվամիջոցների` ԵՄ-ում նման միասնություն դեռ չկա։

Հունիսին Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Դանիան և Նիդեռլանդները դեմ են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, իսկ Գերմանիան առաջարկում է երկրին որոշակի պայմանական թեկնածուի կարգավիճակ տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG